Ողբերգական ավտովթար: Վարորդի կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են նրա և 3 երեխաների կյանքի համար

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունվարի 22-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր – Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ., 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետևանքով ուղևոր Ջ. Խ.-ն (1952 թ.) տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները՝ Ջ. (2001 թ.), Ա. (2000 թ.), Հ. (2009 թ.) Հ.-ները, Հ. Ն.-ն (1981 թ.) և վարորդը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Հ. Ն.-ն մահացել է, Ջ. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ժամը 03:20-ի սահմաններում Տ. Հ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ. և Հ. Հ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ջ. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Հ.-ինը՝ բավարար: shamshyan-ի փոխանցմամաբ` դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են. մահացածները վարորդի մայրն ու կինն են, վիրավորներն էլ՝ նրա երեխաները, իսկ ավտոմեքենան պատկանել է նրա ընկերոջը, և նա մեքենան վերցրել էր ու մասնակցելիս է եղել բանակի քեֆի։

Понравилась статья? Поделиться с друзьями: