Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այսօր հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի կիսակառույց շինություններից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։

Ոստիկաններն ու փրկարարները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչատուր Պողոսյանի կիսաայրված դին։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանից։

Понравилась статья? Поделиться с друзьями: