Ողբերգական վթար Սյունիքում. 2-ը ոստիկանության աշխատակիցներ են, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է..

Սյունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12:10-ին Երևան –Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև Սիսիանի հրշեջ-փրկարարները, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ականատեսները պատմել են, որ վիրավորներից 2-ը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներ են։ Հոսպտալացված վիրավորներից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Понравилась статья? Поделиться с друзьями: