Ողբերգական և խոշոր ավտովթար Գյումրիում. կա զոհ և վիրավորներ…

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող մթերային խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Range Rover» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1989թ.) և «Toyota Lanos» մակնիշի (վարորդը՝ Հ. Պ., ծնված 1991թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota Lanos» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Պ-ն (ծնված 1968թ.), տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս երկու ուղևորները՝ Վ. Պ-ն (ծնված 2017թ.) և Լ. Բ-ն (ծնվ 1998թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ և Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկները Հ. Պ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ-ինը և Լ. Բ-ինը՝ բավարար:

Փրկարարները «Toyota Lanos» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Պ-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Понравилась статья? Поделиться с друзьями: