Ողջունելի քայլ․ ՀՀ կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացնում է,

որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է:

Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար», – նշել է նա:

Տեղեկացնենք, որ Հուրգադայից Երևան թռիչքը չի կայացել, քանի որ տուրիստական ընկերությունն ավիաընկերությանը չի վճարել չվերթի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: