Ոսկան Սարգսյանի կոշտ պատասխանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե հեկտարի չափերը չիմացող, ավելի քան 691 հազար դրամ աշխատավարձ ստացող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն և մարզպետարանի 15 աշխատողների 104.5% դրույքաչափով չպարգևատրեր, երկիրս ուղեծրից դուրս կգար: Սահմանագոտում իր կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողը 170 հազար դրամ է ստանում, իսկ նմաններն իրենք իրենց ու իրենց նմաններին պետբյուջեից ճոխ պարգևատրում են: Է, գուցե հեղափոխությունը հատկապես նրանց համար է եղել»:

Понравилась статья? Поделиться с друзьями: