«Ով ինչ անի, իրեն կանի» Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ բոլոր էջմիածնեցիներից ներողություն խնդրել այսքան տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնել այնպես, ինչպես պետք էր: Դուք ամենաշատն եք հեղափոխությունից հետո զգացել ազատության շունչը, այսօր ձեզ ոչ ոք չի կարող ասել՝ աչքիդ վերևը ունք կա»,- ելույթ ունենալով Էջմիածնում, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այսօրվա քաղաքական իրավիճակին, Փաշինյանն ասաց, որ այսօր կան ուժեր, որ հաստատուն քայլերով գնում են դեպի պատմության աղբանոց, սակայն, ինչպես հին հայկական ասացվածքն է ասում, ով ինչ անի, իրեն կանի: «Եթե որևէ մեկը դեմ գնա ժողովրդի պահանջին, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլև «Սանիթեք»-ի աղբանոցներում»,- ասաց Փաշինյանը:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: