Որբեր չեն լինի. Փաշինյանի կինը մեծ ծրագրեր ունի մանկատների համար

«Իմ քայլը» հիմնադրամը մտադիր է իրագործել ծրագիր, որի համաձայն Հայաստանի մանկատներում ոչ մի երեխա չպետք է մնա։ Այդ մասին «ՄԻՐ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` հիմնադրամի ստեղծող Աննա Հակոբյանը։«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը մեկնարկում է այս տարվա հոկտեմբերին։ Այն կաշխատի չորս ոլորտում` մշակույթ, կրթություն, առողջապահություն և սոցիալական ոլորտ, պատմել է վարչապետի կինը։

«Մենք մտադիր ենք ձեռնամուխ լինել մեծ ծրագրի իրագործմանը, որի համաձայն Հայաստանի մանկատներում ոչ մի երեխա չպետք է մնա։ Մենք հասկանում ենք, որ դա շատ հավակնոտ նախագիծ է, բայց մենք մտադիր ենք իրագործել այն», – նշել է նա։Վարչապետի կինը պատմել է, թե ինչպես է դաստիարակում երեխաներին։ Նրա խորին համոզմամբ` իգական և արական սեռի երեխաներ դաստիարակելու մեջ պետք է լինեն տարբեր մոտեցումներ։ Հակոբյանը կարևոր է համարում, որ երեխաները պատասխանատվություն զգան ընդունած որոշումների համար։

armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: