Որ ասում եմ ասողին լսող էր պետք. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը սոցցանցի իր էջում գրառում է կատարե.

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում:

Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն:

Ավելին, այսօրվա որոշ պսեվդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի մեկին Փաշինյանի թեկնածությանը, հանրապետականն էր:

Բայց ասողին լսող էր պետք:

Հ.Գ.
Պատմությունը դաժան է և անողոք թե՛ քաղաքական պայքարը ատելության վերածողների և թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: