Ուզում եք քվեարկեք, ուզում եք մի քվեարկեք. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ականներին
«Սուպերվարչապետության մասին եք խոսում. դուք այս ԱԺ-ում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով: Կամ ասում եք՝ ամեն ինչ հապճեպ է արվում: Երբ ձեռքով քվեարկելով, լրագրողների ձայնն անջատելով շատ արագ օրենք էր բերվել, դա հապճեպ չէ՞ր»-, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց ՀՀԿ-ին, թե ինչ պայմաններում ընդունեցին աղմկոտ օրինագիծը: