Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Ուղղակի խոսքեր չկան ասելու…
Իսկ մեր երեխեքը 21-րդ դարում հակառակորդի դիվերսիաներից կանսերվի բանկեքով էին զգուշանում…
Իսկ պայմանագրային զինծառայող ընկերներս հակառակորդի դիվերսիաները կանխելու նպատակով տրտնջալով կիկլոպյան դարաշրջանի փոսեր էին փորում, որ հակառակորդի դիվերսանտները մեջն ընկնեն, պատմում էին/են, որ հակառակորդը Տավուշի սահմանագծում իր կողմից ամպատկերացնելի մեծ ծախսեր է արել, որովհետև մեծ փողեր է դրել…
Ու հակառակորդի ռազվեդկան մշտապես զեկուցել է, որ դիվերսիաները հաջողել են, որ հայկական կողմում հողաշեն խրամատներ են, ծախս չի արվել… Ասում եք՝ 2016-ին ո՞նց հարձակվեցին….։
Այ էսպիսի «մանրմունր» բացթողումներն իմանալով… Իմանալով, որ թուլացրել ենք բանակը…։