«Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է: Շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Սարգսյանը մինչև հիմա փորձել է գումարը ստանալ համոզելով, սակայն տեսնելով, որ Ծառուկյանը որոշել է իրենց քցել, դիմել է իրավապահ մարմիններին: Եթե Զարուհի Սարգսյանի դիմումում նշված հանգամանքները հաստատվեն, ապա Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
ՈՒՇԱԳՐԱՎ՝ Ծառուկյանը նկատմամաբ կարող է մեղադրանք առաջադրվել:
