Ռոբերտ Քոչարյանը չսպասելով մինչև դատարանն իր որոշումը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով կգա իր հետևից, ինքն ինքնուրույն որոշեց գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան Կենտրոն» ՔԿՀ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ Քոչարյանը այս պահին այնտեղ է և սպասում, որ քննիչը բերի համապատասխան որոշումը: