ՈՒՇԱԳՐԱՎ՝ Վաչագան Ղազարյանին փորձում են 5 մլն դրամ գրավով ազատ արձակել….

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ժամով հետաձգել է նիստը, որում քննվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը կայանա դեկտեմբերի 12-ի: «Այժմ քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: Որպես գրավ առաջարկվել է 5 մլն դրամից սկսած»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փաստաբանը: Հարցին, թե ինչ միջոցներով է Ղազարյանը վճարելու գրավը, եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի, փաստաբանն ասաց, որ Վաչագան Ղազարյանի ընտանիքի անդամների գույքը գտնվում են կալանքի տակ, սակայն, կգտնվեն Ղազարյանի ընկերներ, որոնք կօգնեն վճարել, եթե գրավ սահմանվի:

Понравилась статья? Поделиться с друзьями: