ՈՒՇԱԳՐԱՎ՝ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին. բացառիկ առաջարկ Մոսկվային․․․Ինչ է կատարվել:

 

Բելառուսը եւ Ադրբեջանը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի գործարքի մասին համաձայնություն են կնքել,

Մինսկում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ասելով, թե Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից եւ արդյունավետությունից․․․

Ալիեւի այդ հայտարարությունը ուղղված է Ռուսաստանին: Մինսկն ու Բաքուն ամեն մեկն իր հերթին նյարդայնացնում են Պուտինին: Մինսկն ունի իր խնդիրները, Բաքուն՝ իր․․․

Բաքվի խնդիրների շարքում առաջնային է թերեւս այն, որ 2016-ի ապրիլից հետո Ալիեւը չի ստանում նոր պատերազմի քաղաքական իրավունքի եւ միջազգային լեգիտիմության գործընթաց վերսկսելու համաձայնություն․․․

Ռուսաստանն այդ հարցում առանցքային գործընկեր է: Բաքուն այդ շարժառիթով է Մոսկվայի ռազմա-տեխնիկական հաճախորդ․․․

Եթե սպառազինության հետ ձեռք չի բերվում նաեւ քաղաքական իրավունքը, որը նաեւ պատերազմի իրավունքի միջազգային լեգիտիմության առանցքային տարր է՝

հաշվի առնելով Կովկասի անվտանգության հարցում ՌԴ դեռեւս միջազգային դերն ու նաեւ Հայաստանի անվտանգության հարցում ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, ապա Բաքվի համար չկա Ռուսաստանից զենք գնելու իմաստ․․․

Մոսկվան իր հերթին հրաժարվում է այդ իրավունքը տրամադրելուց, որովհետեւ ապրիլի քառօրյայի ընթացքում բախվեց դրա հետեւանքով առաջացող խորքային խնդիրներին․․․

Մի քանի տարի շարունակ օգնելով Ադրբեջանին հավասարակշռության էական խախտման հարցում՝ ակնկալելով իհարկե դրա միջոցով Բաքվին ներքաշել «մոտալուտ հաղթանակի» ծուղակ եւ ի վերջո խորքային առումով պարտության մատնել բոլորին՝

Երեւանին, Բաքվին, Թեհրանին, Անկարային, Վաշինգտոնին, Եվրամիությանը եւ ռազմական կարգավիճակով հաստատվել արցախյան գոտում, Ռուսաստանը բախվեց այն իրողությանը, որ անգամ այդ դիսբալանսի պայմաններում Հայաստանը գտավ դիմադրության ներուժ․․․

Ապրիլից հետո Մոսկվան ստիպված էր մի շարք էական քայլեր անել Հայաստանում դաշնակցի վարկը վերականգնելու համար․․․

Դրան զուգահեռ, Հայաստանը իր հերթին ստացավ այլ քայլերի հնարավորություն՝ առաջնագծում փաստացի ձեւավորելով տեսադիտարկման ու խորքային հետախուզության բավական արդիական համակարգ՝ ԱՄՆ անուղղակի աջակցությամբ․․․

Գործնականում բլից-կրիգը եւ արագընթաց պատերազմը դառնում է անհնար․․․

Երկարաժամկետ պատերազմն արդեն այլ կատեգորիայի հարց է ու ենթադրում է շահերի ու հարաբերությունների բարդագույն հատումներ: Երկարաժամկետ պատերազմում Ռուսաստանը կամ պետք է հաղթի Թուրքիային ու Ադրբեջանին, կամ կորցնի Կովկասը․․․

Ընդ որում, Կովկասի անվտանգության համակարգը ՌԴ համար բացառիկ է ոչ միայն Ռուսաստանի հարավային սահմանների անձեռնամխելիության հեռանկարի առումով, այլ նաեւ կարեւոր մի հանգամանքի․․․

Միջազգային անվտանգության համակարգում Կովկասը գործնականում միակ օղակն է, որտեղ Ռուսաստանն ունի միջազգայնորեն լեգիտիմ դեր եւ ճանաչում՝ որպես անվտանգության երաշխավոր: Եվ այդ դերը Մոսկվայի համար հնարավոր է միայն Հայաստանի միջոցով․․․

Հայաստանում թավշյա հեղափոխությունից եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումից հետո Մոսկվայի համար էլ ավելի, գործնականում անշրջելիորեն է բարդացել Ադրբեջանի հետ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի գեներացման գործնական քաղաքականություն վերսկսելը․․․

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում այդօրինակ վերափոխումը եւ Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության վերականգնումը ՌԴ համար Կովկասում բացառիկ դերի ամրացման լրացուցիչ հնարավորություն ու երաշխիք է․․․

Որքան Կովկասում Ռուսաստանն է պահում Հայաստանին, ոչ պակաս եւ ինչ որ իմաստով նաեւ որոշակիորեն ավելի Հայաստանն է Կովկասում ՌԴ երաշխավորը․․․

Ընդ որում, ուշագրավն այն է, որ այդ մասին Երեւանը չի բարձրաձայնում, սակայն այդ հանգամանքը նկատելիորեն իր ներգործությունն ու ընկալումն է ունենում հայ-ռուսական բարձր մակարդակում՝ Փաշինյան-Պուտին ֆորմատում, անսպասելի փոխվստահության եւ ընկալման ձեւով․․․

Միաժամանակ, այդ հարցում գծվեց կամ նշմարվեց ուշագրավ եռանկյունի՝ Վաշինգտոն-Մոսկվա-Երեւան, որ արտացոլվեց Ջոն Բոլթոնի ռեգիոնալ այցի շրջանակում, որի ընթացքում առանցքային քաղաքական հայտարարությունները Բոլթոնը արեց Երեւանում․․․

Այդ իմաստով, Պուտինի նյարդերի հետ Մինսկի եւ Բաքվի խաղափորձը գործնականում Լուկաշենկոյի եւ Ալիեւի նյարդայնության դրսեւորումն է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: