ՈՒՇԱԳՐԱՎ՝ Ով է մատնել Սերժ Սարգսյանի եղբորորդու գտնվելու վայրը:

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նոր Հայաստանի նոր իշխանությունները ևս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը: Չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոյի և մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: