ՈՒՇԱԳՐԱՎ: Բա ու՞ր են գտնվում Լիսկան, Թոխմախի Մհերը, Տարոնը, Շմայսը, Սերժը, Սաշիկը, Չոռնի Գագոն, Տամոժնի Գագոն և մյուսները

«Վերջին օրերին հանրային վայրերում և համացանցում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ո՞ւր են նախկին իշխանությունների հենարանը հանդիսացող, քրեական միջադեպերով մշտապես աչքի ընկած, կոռուպցիոն շղթաների մեջ ներքաշված անձինք: Ասում են, որ հասարակության բավականին լայն շերտեր, որոնք շարունակաբար պաշտպանել, ակտիվորեն մասնակցել են հեղափոխական շարժմանը, սկսել են հրապարակային քննարկումներում հաճախակի հնչեցնել Լիսկայի, Թոխմախի Մհերի, Տարոնի, Շմայսի, Սերժի, Սաշիկի, Չոռնի Գագոյի, Տամոժնի Գագոյի և ուրիշների անունները՝ նշելով, որ ներկայիս իշխանության կողմից որևէ քայլ չի կատարվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Ասում են նաև, որ ավելին, վերջինները շարունակում են իրենց հանգիստ, անկաշկանդ գործունեությունը, զարգացնում են իրենց բիզնեսները և որևէ կերպ չեն արժանանում հարկային և իրավապահ մարմինների ուշադրությանը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: