ՈՒՇԱԳՐԱՎ: Գյումրու շուկայում զինվորի համար նախատեսված օճառ է վաճառվում…

Գյումրու Շահումյան փողոցի շուկայի տարածքում, որտեղ հիմնականում փողոցային բաց առեւտուր է կազմակերպված, ՊՆ նշագրումով, կարմրավուն երանգով օճառ է վաճառվում:

1 օճառի արժեքը 100 դրամ է: Դրանք անարգել կարող է գնել ցանկացած մարդ: Այսինքն, զինվորական սննդի նման ոչ թե տնից-տուն է տարվում, որ վաճառվի, այլ հենց փողոցում, ազատ եւ անվախ իրացվում է բանակի համար նախատեսված ապրանքը:

Արդյո՞ք վաճառվողը ՊՆ-ին պատկանող ապրանք է, այսինքն, զորամասից է ձեռք բերվել, ՀԺ-ի հարցին, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այս հարցով: Կարծում եմ, որ առաջիկա օրերին կունենանք պատասխան: Հնարավոր է, որ ձեռք է բերվել արտադրող ընկերությունից, մենք նման դեպքեր էլի ենք ունեցել, որ ոչ թե ՊՆ-ից կամ զորամասերից են այդ ապրանքները հայտնվել շուկայում, այլ արտադրողից են անմիջապես վերցվել: Սպասենք ոստիկանության պատասխանին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: