ՈՒՇԱԳՐԱՎ: Դավթաշենի նախկին թաղապետի մունդռիկությունները…

Վարչապետի ու քաղաքապետի հանդիպման ուղիղ եթերի ժամանակ քաղաքապետը հնչեցրեց Դավթաշեն համայնքի անունը՝ նշելվ որ Դվթշեն թաղամասում արդեն իսկ փխվել են բոլոր աղբաարկղներն ու աղբհանությունը կազմակերպում է բացառապես Երևանի աղբահանության նոր հիմնարկը:
Եվ իրոք, Դավթաշենում արդեն իսկ կազմակերպվել է գրեթե իդեալականին մոտ աղբահանություն, ինչը ուղիղ եթերի ժամանակ մեկնաբանություններում փաստեցին նաև Դավթաշենի բնակիչները:

Սակայն ուղիղ եթերից հետո մերժված նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչնեց մեկը՝ Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը շտապեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվանել ստախոս ու լուսանկարներ հրապարակել:

Փաստացի այն, որ այսօր ողջ Երևանում Դավթաշենն առանձնանում է իր մաքրությամբ ու բարձր մակարդակի աղբահանությամբ, գաղտնիք չէ ոչ մեկի համար, յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ եղել է Դավթաշեն համայնքում, կհաստատի այդ ամենը:

Այն, որ Սանիթեք ընկերոթյունը չի կատարում իր պարտականություններն ու ձախողել է Երևանի աղբահանության հարցը, ևս գաղտնիք չէ ոչ ոքի համար:

Սակայն նախկին թաղապետը որոշեց պաշտպան կանգնել Սանիթեքին և ավելին՝ քաղաքապետին անհիմն անվանել ստախոս` փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել: Այն ինչ, քաղաքապետի ու Սանիթեքի միջև եղած բանավոր պայմանավորվածություններից նախկին թաղապետը չէր կարող տեղյակ լինել, կամ կարող էր տեղեկանալ միայն Սանիթեքից, իսկ այդ դեպքում այլ հարցեր կծագեն շատերի մոտ…

Ավելին՝ նակին թաղապետը հրապարակել է իդեալական Դավթաշենից լուսանկարներ, որոնք արվել են ռեստորանային համալիրների հարևանությամբ, իսկ ադ նույն աղբարկղները կարող են լցվել ընդամենը 30 րոպեի ընթացքում ռեստորանային համալիրների կողմից, իսկ Դավթաշեն համայնքի մյուս փողոցնում տեղադրված աղբարկղները կամ դատարկ էին, կամ կիսադատաարկ:

Հետևաբար նախկին թաղապետի արարքը ոչ այլ ինչ է, քան շարքային մունդռիկություն…

Ինչևէ, դատողն ու արված աշխատանքների գնահատողները Դավթաշենի բնակիչներն են: