Լոռու մարզի ոստիկանները նախօրեին հանցանքի վայրում փախուստի դիմելիս հետապնդել ու բռնել են մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը թալանողներին. Պարզվել է, որ նրանցից մեկը ՊՆ ծառայող է:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել են նշված վայր, որտեղ նկատել են, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր են տեղադրել ու դիմել փախուստի։
Ոստիկանները հետապնդել են Mercedes-ին եւ Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ կանխել Mercedes-ի հետագա փախուստը: Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին:
Պարզվել է, որ նրանք են Վանաձոր բնակիչներ 24-ամյա Անդրանիկ Ա.-ն, 28-ամյա Գեւորգ Մ.-ն, 26-ամյա Սամվել Հ.-ն եւ 27-ամյա Արմեն Հ.-ն: Անդրանիկ Ա.-ի մոտ հայտնբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ Գեւորգ Մ-ի մոտ՝ ծալովի դանակ։
Ոստիկանները պարզել են, որ 47-ամյա Վարուժան Ս.-ին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված է, ննջասնյակի, հյուրասենյակի իրերը խառնած վիճակում են։