Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Կարեն Սարուխանյանին ազատել Շիրակի մարզպետի, իսկ Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետի պաշտոններից: Բանն այն է, որ նրանք դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում ընտրվել են պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից: Որոշման նախագծերն էլ այսօր ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
ՈՒՇԱԳՐԱՎ: Երկու մարզպետ ազատվեց պաշտոններից
