ՈՒՇԱԳՐԱՎ: ՀՔԾ պետի կոշտ պատասխանը Վիտալի Բալասանյանին

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին հրավիրում է «Մարտի 1-ի» գործը քննարկել իրավաբանական տեսանկյունից:

«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, բայց եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»,- այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը՝ արձագանքելով Վիտալի Բալասանյանի այն դիտարկմանը, թե ամոթալի է ՀՔԾ պետի հայտարարությունը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբրահամյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից՝ արտակարգ դրություն մտցնելու նպատակով։

Понравилась статья? Поделиться с друзьями: