Էջմիածնում շարունակվում է ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման բողոքի ակցիան: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Տուշոնկա՛, սրիկա՛, ազգի դավաճա՛ն»:
«Ո՞նց եք ազատ արձակում Հայաստանի Հանրապետությունից գողացող հանցագործի, մի մարդասպանի, մի թուրքի»,- ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ դիմելով արդարադատության նախարարին և հիշեցնելով, որ նա ժողովրդի շնորհիվ է դարձել նախարար:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն առաջարկեց քայլերթը շարունակել շուկայի ուղղությամբ և ավելի շատ մարդկանց ներգրավվել ցույցին: