ՈՒՇԱԳՐԱՎ: «Շշի Մելոյի» որդին ձերբակալվեց. մանրամասներ

ArmLur.am-ի տեղեկություններով` Աբովյանում գիշերը տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալվել է Մելիք Մանուկյանի որդին` Շանթ Մանուկյանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները պարզել են, որ երոկուստեք փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռևս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն` ավտոմեքենայի անիվը նորոգելու: Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե «թող հիմա գա, ակը փչի»: ArmLur.am-ի տեղեկություններով` այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, կարճ ժամանակ անց բոլորը հանդարտվել են և ուղևորվել դեպի «Պարտեզ» ռեստորան: Հենց այստեղ էլ զարգացել են բուն դեպքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: