ՈՒՇԱԳՐԱՎ «Ռսաճորտ միլիարդատերերը բոյկոտել են աշխարհի հայությանը». Ինչ է կատարվում:

 

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հակահայկական կազմակերպված ակցիա է տեղի ունեցել: Ռսահայ, իսկ ավելի ճիշտ՝ իրենց հայ երևակայող ռսաճորտ միլիոնատերներն ու միլիարդատերերը բոյկոտել են աշխարհի հայությանը, դիրքավորվելով ընդդեմ Հայաստանի և նրա ժողովրդի: Ու էական չէ, թե այս դեմարշն արել են իրենց Պուտին պապայի հրահանգով, թե իրենցից մեկի՝ Սամվել Կարապետյանի. սրանց ոտքը պետք ա կտրել Հայաստանից: Ու պետք չի վախենալ. մի միջին չափերի արևմտյան ընկերության ներդրումը սրանց բոլոր սուտ օգնություններն ու ներդրումները միասին վերցրած կծածկի ու կստվերի: Իսկ ընդհանրապես, պետք է կարողանանք ի հայտ բերել, բացահայտել և գործադրել Հայաստանում բնակվող մարդկանց ստեղծարար ու աշխատասեր ներուժը: Դա լիովին բավարար կլինի Հայաստանը կարճ ժամանակում ծաղկեցնելու և վերածնելու համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: