ՈՒՇԱԳՐԱՎ: Ստյոպա Սաֆարյանը՝ Քոչարյանի ելույթի մասին.

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում, հաղորդում են լրատվամիջոցները: Պաշտպանները նեկայացրել են, որ նա իր ելույթում ասել է, թե տեղյակ չի եղել 0038 հրամանից ու մնացած բաներից: Հուսամ, չի ասել, թե տեղյակ չի եղել 10 տարի շարունակ երկրում կատարվողից: Ենթադրում եմ, որ 2 ժամ խոսել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչպես է կազմակերպել մարտի 1-ը: Բայց ուզում եմ հասկանալ՝ այնպիսի կարևոր բաներից, ինչպիսին է ՊՆ նախարարի ՌԴ քաղաքացիություն ունենալը, տեղյակ չի եղել, սեփական իշխանության մարմինների, մասնավորապես ոստիկանության, ԱԱԾ և ՊՆ գործողություններից տեղյակ չի եղել ու չի հետաքրվել, ու միայն հետաքրվել ու տեղեկացվել է, թե ի՞նչ է անում ու ինչո՞վ է զբաղվում Լևոն Տեր-Պետրոսյանը…. Ինչպիսի ուշագրավ անտեղյակություն ու հետաքրքրասիրություն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: