ՈՒսանողը BMW-ով մխրճվել է կանգառի մեջ՝ վրաերթի ենթարկելով 4 հոգու. 2-ը երեխա են. (լուսանկարներ)

 

Հունվարի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Կոլյա Թախումյանն իր վարած BMW մակնիշի 21 ՏՕ 067 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ թիվ 41 հասցեի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին: Այնուհետև վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշիկ Մկրտչյանին, Երևանի բնակիչ, 34-ամյա Վազգեն Աղաբեկյանին, 12-ամյա Լիլիթ Աղաբեկյանին և 8-ամյա Վարուժան Աղաբեկյանին:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխաները վրաերթի ենթարկված Վ. Աղաբեկյանի երեխաներն են, իսկ վարորդ Կ. Թախումյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում:

Понравилась статья? Поделиться с друзьями: