Ու դեռ ավելացնում է, թե չի փոշմանել, այսինքն հնարավորության դեպքում նույն Մարտ 1-ն էլի կանի… Էլ չեմ խոսում արյունոտ տասնամյակի ընթացքում եղած բազմաթիվ զոհերի մասին

Տարոն Չախոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Էն անտեղյակ միակ տղամարդը բարբաջել է, թե բա չեմ փոշմանել, պատմության մեջ մնալու է հետևյալը՝ ինչ վիճակում եմ ընդունել ես երկիրը և ինչ վիճակում եմ հանձնել:

Շատ ճիշտ է ասել, պատմության մեջ մնալու է, թե ինչպես սկսեց՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ով և թե ինչպես հանձնեց երկիրը Սերժին` 2008 թվականի Մարտի 1-ով:

Էլ չեմ խոսում արյունոտ տասնամյակի ընթացքում եղած բազմաթիվ զոհերի մասին:

Սրա կարճ ուղեղով ես ժողովուրդը հավի հիշողություն ունի, ու կարող է բոլորի գլխին «լոլո» կարդալով համոզի, թե ինքը թևերը կտրած հրեշտակ է:

Դե ընտանիքի անդամների միլիոնների՝ եթե ոչ միլիարդների ունեցվածքն էլ հալալ աշխատանքի արդյունք է:

Ու դեռ ավելացնում է, թե չի փոշմանել, այսինքն հնարավորության դեպքում նույն Մարտ 1-ն էլի կանի:

Понравилась статья? Поделиться с друзьями: