«Մենք նախկինում էլ ասել ենք, որ գործող իշխանությունը պատրաստ է նույնիսկ հին ԸՕ-ով անցկացնել ընտրություններ, պարզապես կառավարությունը ստանձնել էր ԸՕ փոփոխություններ իրականացնելու գործը, որպեսզի էլ ավելի ժողովրդավարական պայմաններում անցկացվեին ընտրությունները, և ավելի լայն հնարավորություններ ստեղծվեին քաղաքական ուժերի համար»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի տապալումը ՔՊ-ի համար ձախողում չէ:
«ՀՀԿ-ն այս քայլով փորձում է չնչին հնարավորություններ պահպանել՝ ռեյտինգային ընտրակարագով որոշակի ներկայություն ունենալու խորհրդարանում, բայց, կարծում եմ, որ իրողությունն այնպես է փոխվել, որ ՀՀԿ-ն այս քայլով կորցրեց խորհրդարանում հայտնվելու բոլոր հնարավորությունները»,- նշեց նախարարը: Նա նաև հավել, որ ևս մեկանգամ հնարավոր է նախաձեռնել ԸՕ նախագծի քվեարկություն՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով. «Մենք փորձում ենք գալ կոնսենսուսի»:
«Եթե կարիք լինի, նորից կդիմենք հանրության աջակցությանը,- ընդգծեց Ա. Հարությունյանը,- ի վերջո պետք է հանրային նպատակը կյանքի կոչենք:
Մանրամասն՝ տեսանյութում