«Այն, որ այս օրերին դժվար է փողով բանակից ազատվելը, դրանում վստահ եմ, այսինքն՝ արատավոր երևույթների սողանցքները փակվում են, բայց ասել, որ բանակի ներքին կառուցվածքը փոխվել ա, վաղ դատողություն կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Երեկվա ասուլիսի ժամանակ, խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր ասուլիսի մասին, ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե լավ կլիներ լրագրողները նրան հարցնեին՝ ինչպե՞ս էր, որ ՀՀ ազգային բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին:
Այս առումով Մարուքյանն ասաց. «Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տրուսիկ չունենար: Կարծում եմ՝ վարչապետը որոշակի փոխաբերական իմաստով է ասել, բայց որ մարդիկ միլիարդատերեր են դարձել, աներկբա է»: