«Չենք թողնի, որ նորըտնիր պատգամավորները ԱԺ-ում «կոճակի» հետ խաղան». Արթուր Հայրապետյան

 

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորըտնիր պատգամավորներին, ես անուններով չեմ դիտարկելու, ոչ էլ նրանց շնորհավորելու առիթ կա։ Նախորդները մեր ճակատագրերի հետ լավ խաղացել են, նորընտիրների համար ավելի բարդ է, որովհետև նրանց չեն ընտրել մեկ մարդու կապրիզները բավարարելու, այլ նրանց ընտրել է ժողովուրդը եև ժողովուրդը լիահույս է, որ նրանք եկել են ծառայելու, ոչ թե տեղ զբաղեցնելու, հարստանալու.. Թույլ չենք տալու, որ նորընտիրները ԱԺ-ում «կոճակի» հետ խաղան։ Եթե նախորդները ԱԺ-ում հայտնվել էին պատահականության սկզբունքով իրենց անձնական հարցերը լուծելու նպատակով՝ ինքնանպատակ, ապա նորընտիրների համար ինքնանպատակն, այլևս օյին չի։ Պետք է հաստատել օրենքներ, որ մեր սրտով են, այսինքն ՀՀ քաղաքացուն սազական և մեր երկրին, պետությանը շահեկան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: