ԱԺ Ելք խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի դաշնակից եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում.
«Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա:
Հատկանշական է, որ մեկնաբանությւոններում ծավալված քննարկումներից պարզ է դառնում, թե երբ կլինեն այդ ընտրություններ:
Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել է. «Այս տարի»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր,որ արտահերթ ԱԺ ընտրությունները կանցկացվեն հաջորդ մայիսին կամ հունիսին: