«Պարո՛ն Մարության, եթե հարկ կհամարեք, եկեք նայեք ու ամաչեք»:. Թ. Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքի անիշխանության ժամանակ այս այգին մի քանի անգամ ավելի լավն էր, ներկայիս քաղաքային իշխանության։

Լույսը բացվեց և ֆեյսբուքը հիշեցրեց… Խնդրում եմ, հատ առ հատ նայել նկարները։ Սա Հանրապետական հիվանդանոցի հարակից այգին էր։ Մաքրությունը, կանաչի գույնը, ծաղիկներն ու լողավազանի ջուրը։

Երեկ քաղաքապետը 1in.am-ի հյուրն էր։ Ջղաձիգ ու հեգնական ծիծաղով, իր ոճի մեջ, պատասխանում էր հարցերի՝ խոսելով անցյալի կմախքներից ու, իհարկե, մեղքը գցելով բացառապես նրանց վրա։ Չգիտեմ՝ դեռ ինչքան է խուսափելու պատասխանատվությունից։

Պարոն քաղաքապետ, աղբահանությունը միակ ոլորտը չէ, որ տապալել եք։ Կանաչապատումից սկսած մինչև թափառող կենդանիներ։ Այս խնդիրներով ցավոք, կապալառու չկա, որ մեղքը բարդեք։ Չնայած, նախորդ իշխանությունները կան ու կան։ Տարածում եմ այս նկարները, որ տեսնեք այս այգին քաղաքի անիշխանության ժամանակ ինչպիսին էր։ Եթե հարկ կհամարեք, եկեք նաև նայեք ու ամաչեք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: