ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. 4 զինվոր մահացել է, կան վիրավորներ

Խոշոր ու Գորիս-Կուբաթլի ճանապարհին ողբերգական ավտովթար է գրանցվել։ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39-րդ կմ-ում։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։

Կայքի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: