ՊՆ գնդապետը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը գիտակցության չգալով մահացել է…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արա Սարգսյանը, իր վարած Infiniti մակնիշի 01 AՏ 012 համարանիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցի թիվ 96/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ` 53-ամյա Վարսիկ Եսայանին։ Ինչպես տեղեկացնում shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մեկ ժամ անց, սակայն, ԲԿ-ից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: