Ռոբերտ Աբաջյանի եղբայրն այսուհետ կաշխատի «Զինվորի տանը»

Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչման արժանացած Ռոբերտ Աբաջյանի եղբայրն այսուհետ աշխատելու է «Զինվորի տանը»:

«Հպարտություն !!! Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրն է՝ Ռուբեն Աբաջյանը…, այսօրվանից աշխատելու է Զինվորների տանը !!!»,- ֆեյսբուքյան էջում Ռուբեն Աբաջյանի հետ լուսանկար հրապարակելով՝ գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: