«Ռ. Քոչարյանն ասում էր, որ բանակը չի կրակել, ներգրավված չի եղել, հետո, որ պարզեցինք՝ ներգրավված է եղել, հիմնավորեցինք, որ բանակը կրակել է:

«Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասով, այդ մասին կիմանաք»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու հարցին, ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

 

Դիտարկմանը՝ արդեն իսկ առջադրված մեղադրանքները ավելի՞ են հիմնավորվել, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ռ. Քոչարյանն ասում էր, որ բանակը չի կրակել, ներգրավված չի եղել, հետո, որ պարզեցինք՝ ներգրավված է եղել, հիմնավորեցինք, որ բանակը կրակել է: Այս բացահայտումներն արդեն խոսում են այն մասին, որ բանակի պարկուճները կեղծվել են, դեպքի իրական հանգամանքերը ամբողջությամբ կեղծվել են: Իրականում այս բացահայտումը շատ նշանակալի բացահայտում եմ գնահատում, որովհետև փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքերը և գործի «ողնաշարը» կոտրել»:

Ս. Խաչատրյանը նշեց, որ Ռ. Քոչարյանն այս գործի շրջանակներում հրաժարվում է ցուցմունք տալուց, «դա նրա իրավունքն է՝ ոչ մեկը չի կարող մեղադրյալին պարտադրել ցուցմունք տալ»,- ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: