Սամվել Ասլիկյանի կոշտ գրառումը ուղղված Ալեն Սիմոնյանին…

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության աջակիցներից Սամվել Ասլիկյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանն ասում է` «Ծռերի ի՞նչ գործն է ՔՊ անդամ Դավիթ Սանասարյանը»։
Բա ա՛յ ախպեր ջան, ա՛յ Ալեն ջան, այնպես չի էլի, որ կյանքը անցած տարվա ապրիլի 23-ից է սկսվել, այնպես չի էլի, որ Դավիթը միջև ՔՊ անդամագրում այս երկիր մոլորակում չէր ապրում: Էն որ Դավիթը Սարի թաղում և Խորենացիում ձեր Օսիպյանական շակալների դեմ կռիվ էր տալիս, էն որ ոստիկանական բաժիններում Դավիթը խոշտանգվում էր` դու ո՞ւր էիր: Հաա, հարթակում Նիկոլի մեջքի հետևը կանգնած էիր, համար մեկ ընդդիմություն էիք խաղում:
Հա, Սանասարյանն էլ գուցե որոշ չափով սկզբունքներից հետ կանգնեց: Բայց ամենայն հավանականությամբ նա իր սկզբունքները տակից էր առաջ տանում` որի համար էլ հայտնվեց տվյալ վիճակում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: