Սա պետություն է, որը ոչ մեկդ ձեր հոր տանից չեք բերել, Ձեզ հետ, թե առանց ձեզ Հայաստանը հզորանալու է

Ոնց որ Փաշինյանի կադրային ընտրությունները դեպի լավն են գնում ու վարչապետը փորձում է չշարժվել ՝ թող ՔՊ-ական լինի, բայց պաշտոն ստանա, կարգախոսով։

Առաջին քայլը արդեն Ֆելիքս Ցոլակյանին ԱԻ նախարարի պաշտոնը առաջարկելն էր։ Ինչպես հաղորդում են Ցոլակյանը չի մերժել այդ առաջարկը ու այս դեպքում կոնկերտ ճիշտ ընտրություն է ԱԱԾ նախկին աշխատակցին այդ ոլորտը վստահելը։ Ես վստահ եմ , որ ցոլակյանը պատվով կկատարի այն ծառայությունը , որը մինչև իրեն կատարել են Արմեն Երիցյանը և Դավիթ Տոնոյանը։

Հիմա պետք է հուսալ, որ մյուս պաշտոններում ևս կնշանակվեն գործից հասկացող ու գրագետ կադրեր իսկ ՔՊ-ական նորաթուխ դեմքերը, ովքեր 40 հազար քառակուսու և ԵԽԽՎ-ի մասին պատկերացում չունեն կարող են պարզապես երկրորդական կամ ավելի լավա երրորդական պաշտոններ ստանան, մինչև կհասնեն այն մակարդակին, որ ավելի լուրջ աշխատանքներ կարողանան կատարել։

Իսկ մնացած քաղաքական ուժերը պետք է խելքները գլուխները հավաքնեն, որպեսզի Հայաստանը այս վիճակից հեշտությամբ դուրս բերեն, պետք է ամեն մեկը իր ուժերի չափով պատրաստական լինի որևէ ոլորտ ոտքի հանել։ Սա պետություն է, որը ոչ մեկդ ձեր հոր տանից չեք բերել։ Ձեզ հետ , թե առանց ձեզ Հայաստանը հզորանալու է, այլ տարբերակ չկա, ուղղակի դուք հնարավորություն եք ստացեք ձեր անունները գրելու այդ պատմության մեջ։ Իսկ թե հետագայում սերունդները ձեզ լավով կհիշեն, թե՞ վատով , դա արդեն ձեր որոշումներից է կախված։

Հ․Գ․ Հա մեկել չե՞ք հոգնում էս ժողովրդին պատերամզով վախեցնելուց։ Ես ձեր տեղը լինեի արդեն վաղուց հոգնել էի։

Понравилась статья? Поделиться с друзьями: