Սերժիկը Վազգեն Սարգսյանին կարոտելուց պետք է հիշի՝ որ Հոկտեմբերի 27-ին ինքն էր ԱԱԾ պետը…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱՄՆ-ի մասին որոշակի տրամաբանության մեջ է և վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Ամերիկան հիրավի հանդես էր գալիս ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագովն ամբողջ աշխարհում, և մենք թավշյա հեղափոխությունից հետո չնկատեցինք այն գորովանքը, որն առկա էր վրացական, ուկրաինական հեղափոխությունների կամ այլ դեպքերում։ Այս մասին  նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։


Նրա խոսքով, պետք է նաև հասկանալ, որ վարչակազմի փոփոխություն էր տեղի ունեցել Ամերիկայում և Թրամփի իշխանության գալով այդ երկիրն ավելի շատ Ամերիկային է առաջնայնություն տալիս. «Սա այն վարչակազմը չէ, ինչ եղել է Օբամայի ժամանակ կամ Բուշ Կրտսերի ժամանակ։

Միաժամանակ ուզում եմ նշել, որ Հայաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ շատ լավ են, վերջապես ունենք ռազմավական երկխոսության հնարավորություն։

Բարձր մակարդակի հանդիպում է կազմակերպվել Հայաստանում, բոլոր ոլորտների շուրջ տեսլականներ են հաղորդվել և որոշակի ծրագրավորում կա, որը Հայաստանին թույլ կտա ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններն ավելի ինստիտուցիոնալ ու երկարաժամկետ պլանավորել»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը։

Понравилась статья? Поделиться с друзьями: