«Սերժի ժամանակ շքեղ մեքենաներով Եռաբլուր գնալը համապետական թեմա էր։Իսկ հիմա….

Եզդի լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժի ժամանակ շքեղ մեքենաներով Եռաբլուր գնալը համապետական թեմա էր։ «Անաչառ» լրատվամիջոցներից մեկը անգամ իր ռեպորտաժում էր անդրադարձել դրան։ Ներկայումս իշխանության գլուխ կանգնածներից շատերը կիսվում էին այդ լուրով, քննադատում, դատապարտում իշխանավորներին, որ աղքատության մեջ ապրող ժողովրդի մեջ նման շքեղ մեքենաներով են գալիս։ Հիմա քննադատողներն իրենք են շքեղ մեքենաներով գալիս։ Հիմա աղքատ ժողովուրդ չկա, ով էլ կա արդեն հպարտ ա և դուխով։
ՊՎԾ պետը սիրում է բոլորիդ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: