Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները սխալ երևույթ որակեց և պնդեց, որ, եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացվեն, իրենք կմասնակցեն:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այսօր ԳՄ նիստի ժամանակ հատուկ արտահերթ ԱԺ ընտրությունների հարցը չի քննարկվել:
«Ինչ-որ չափով քննարկեցինք, բայց կուսակցությունն այդ հարցով որոշում չի կայացրել»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն չպետք է նախաձեռնի ԱԺ ինքնալուծարումը՝ հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հավաքեց 81 տոկոս ձայն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ինքը գտի, ինչ կանի»:
Դիտարկմանն՝ ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում խորհրդարանի ինքնալուծարմանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Ինքնալուծարումը նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթններից մեկը»:
Հարցին էլ՝ արդյոք Սերժ Սարգսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն, պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է»:
Գալուստ Սահակյանը նաև նկատեց, որ եթե 2-րդ նախագահը ակտիվ քաղաքականության մեջ մտնի և այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե, համագործակցութուն սկսեն…
Այս պատասխաններից, թերևս, կարելի է ենթադրել, որ ոչ հեռու ապահայում ՀՀ երկրորդ և երրոդ նախագահները կմիավորվեն վարչապետ Փաշինյանի դեմ։
Պարզ է դառում, որ ՀՀԿ մտադիր չէ հեշտությամբ հանձնել իշխանությունը։
Նույն ՀՀԿ-ին, սակայն, հարկավոր է լիդեր։ Հարկավոր է այնպիսի առաջնորդ, որ Սերժ Սարգսյանի նման կհամախմբի և թուլ չի տա խմորումներ կուսկցության ներսում։
Այդպիսի լիդեր կարող է լինել միմիայն Սերժ Սարգսյանը, քանզի Քոչարյանն որքան էլ որ կամենա, իր այս կարգավիճակում չի կարող նման հավակնություններ ունենա։
Վերջինիս մնում է միայն միանալ իր վաղեմի ընկերոջն ու փորձել որևէ օգուտ ունենալ այդ միավորումից