Սերժ Սարգսյանը նոր անդամներին հարցրեց՝ արդյոք իրեն ուղղված հարցեր կան, եվ ինչ պատասխան լսվեց…

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- այսօր ՀՀԿ–ի գրասենյակում կուսակցության նոր անդամներին ողջունելիս՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանը նոր անդամներին հարցրեց՝ արդյոք իրեն ուղղված հարցեր կան, ինչին ի պատասխան՝ երիտթևից մի աղջիկ արձագանքեց. «Վերադարձեք»:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիք չունի. «Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին։ Դրանից հետո ցանկացած թեմա հանգիստ կարող ենք քննարկել»։

Լրագրողների հարցին, թե Հայաստանում ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում, Սարգսյանը ասաց. «Երբ որ ժամանակը գա, ես բոլոր հարցերին պատասխանելու եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: