Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ մատնահետքը ստուգող սարքը չի ճանաչել նրա ձախ ցուցամատը, սակայն աջը ճանաչել է։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ  քվեարկել է ԱԺ արտահերթ ընտրություններին թիվ 29/45 ընտրական տեղամասում:

Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ մատնահետքը ստուգող սարքը չի ճանաչել նրա ձախ ցուցամատը, սակայն աջը ճանաչել է։

Երրորդ նախագահը հրաժարվել է պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցերին։

Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: