«Սիրեք և ամուր գրկեք ձեր ձագուկներին. Նրանց մանկությունն այնքան արագ է սլանում». Անի Քոչար

Գերմանիայում բնակություն հաստատած հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մանուկների տոնն է, սակայն երեխաների իրավունքների պաշտպանության օր պետք է լինի տարին 12 ամիս:
Իմ միակը իմ տոնն է, որ կա. ինձ ուժ տվողը, իմ շարժիչ ուժը, ինձ խթանողն ու կյանքս իմաստավորողը:
Մարդը, ում համար մեկ տարի առաջ այս օրերին կյանքի կռիվ էի տալիս, քանզի միայն նրան մենակ թողնելու մտքից ավելի շուտ կմեռնեի, քան հենց հիվանդությունից: Նրա նկատմամբ ֆանատիկ սերն էր նաև պատճառը, որ այսօր ի վիճակի եմ այս գրառումն անել:
Սիրեք և ամուր գրկեք ձեր ձագուկներին. նրանց մանկությունն այնքան արագ է սլանում»:
Կիսվեք ընկերների հետ