Սուտի, «լավ տղերքից» մեկին հայտնաբերեցին, ահա թե ով է նա…

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից): Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։ shamshyan.com-ի փոխանցմամբ` հայտնաբերվել են ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին: Նշված արարքի համար կասկածվող Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանը ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի՝ 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։ Արդեն Ռազմական Ոստիկանությունում Գ. Հակոբյանը, ով միջադեպի ժամանակ «առյուծ էր կտրել» և իրեն համարում էր «լավ տղա, դարձել էր խոնարհ հարս»:

Понравилась статья? Поделиться с друзьями: