Սպասված լավ լուր զինվորների համար

ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կավելանա 2000, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:

Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թվականից փոփոխություններ չեն կրել:

Ավելին, դրան հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետեւանքով չեն բավարարում անձնական հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

https://youtu.be/_ZrkDEmD7JY

Понравилась статья? Поделиться с друзьями: