Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվեց՝ով է միակ թեկնածուն….ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

ՀՀ վարչապետի  թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է և միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հոկտեմբերի 30-ին` 18:00-ին:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք», «Ծառուկյան» խմբակցություններն ու ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները:

Վարչապետի ընտրության ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: