Վերջապես հասկացա Սևանա լճի ճահճացման հիմնական պատճառը․

Ահա։ Վերջապես հասկացա Սևանա լճի ճահճացման հիմնական պատճառը։ Այս մասին ոչ մի տեղ դեռ ոչ մի խոսք չի ասվել։
Հարցը հետևյալն է։

Եթե մեզ հաջողվի նույնիսկ լճի մակարդակը բարձրացնել հասցնելով այն հիսունականների մակարդակին՝ մինչ Հրազդան գետով նրանից ջրառը ավելացնելը, ապա դրանով մենք առավել կարագացնենք նրա ծաղկման պրոցեը։ Ինչ է սա նշանակում։

Սա նշանակում է որ մենք լճի մակերեսը կավելացնենք լճի ծանծաղ մասերի հաշվին որտեղ նրա խորությունը շատ աննշան է և որտեղ ջուրը շատ արագ տաքանում է ամռանը։ Լճի այդ հատվածները այսօր առավել կանաչած մասերն են։ Ավելացնելով լճի մակերեսը նրա ծանծաղ հատվածի հաշվին առանց շրջակա բնակավայրերի կեղտաջրերի մաքրմանը շատ վտանգավոր ձեռնարկում կլինի։ Այն բազմապատիկ անգամներ կարագացնի լճի ճահճացումը։

Երբ լիճը հարյուրամյակներ շարունակ գտնվում էր իր բնական չափերի մեջ չկար այս ճահճացումը։ Այս ճահճացումը չկար նաև երբ լիճը ցամաքել ու հասել էր ութսունականների չափերին։ Այն ինտենսիվորեն ի հայտ եկավ երբ սկսեցինք բարձրացնել լճի մակարդակը։ Ավելացան ծանծաղ հատվաների մակերեսը և ինտենսիվ կեղտոտման պատճառով ավելացավ նաև լճի ճահճացումը։

Հետևություն՝
Լճի փրկության համար առաջնհերթ խնդիրը նրա մեջ թափվող ջրային հոսքերի մաքրումն է։
Նախքան լճի մակարդակի բարձրացնելը անհրաժեշտ է անպայման կազմակերպել շրջակա բնակավայրերի կեղտաջրերի մաքրումը։ Առանց այս միջոցառումների կազմակերպման չի կարելի բարձրացնել լճի մակարդակը։

Ֆեյսբուք՝ Համլետ Աբրահամյան

Понравилась статья? Поделиться с друзьями: