«Իմ քայլը» դաշինք, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը տրանսպորտային խնդրի կարգավորումը պատվի հարց է համարում
«Տրանսպորտի խնդիրն ինձ համար պատվի հարց է: Ինձ համար ամոթ է, երբ մեր քաղաքացիները կռացած են գնում գործի, կռացած են գալիս:
Մեր խնդիրն է հենց սկզբից ձերբազատվել «մարշրուտկա» կոչվածներից: Խնդիրը լուծվելու է ներդրումների միջոցով, ամբողջականացվելու է տրանսպորտային ցանցը: Գծերը և գծատերերն իսպառ վերանալու են, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ և նոր մենեջմենթ»,- հայտարարել է Մարությանը։
Ծրագրի համաձայն՝ մայրաքաղաքը սպասարկող երթուղիների թիվը հասնելու է 42-ի, իսկ տրանսպորտային միջոցների թիվն էլ 2039-ից դառնալու է 939։